Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիություն. 2-րդ ամիս
Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)
Այս շաբաթվա ընթացքում նոր փոփոխություններ են տեղի ունենում երեխայի վերջույթների, դեմքի, մարմնի սաղմերի հետ: Սկսում է ձևավորվել մարսողական համակարգը, արդեն առկա է ուղիղ աղիքը: Դեռ կա «պոչիկը», բայց 10-11-րդ շաբաթում այն արդեն չի լինի:
Պտղի մոտ ձևավորվում են նաև թոքերը: Ընկերքը հաստանում է, պորտալարը ամրանում է արգանդի պատին: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի (եղջերաթաղանթի), բերանիկի, քթիկի սաղմերը: Կարելի է անգամ տարբերել փոքրիկ քթածակերը: Ընդամենը մեկ շաբաթ է անցել, ինչ հայտնվել էին վերջույթների սաղմերը, բայց արդեն կարելի է գլխի ընկնել որտեղ է ձեռքը, որտեղ` ուսը: Սկսվել է բոլոր ներքին օրգանների զարգացումը: Պտուղն ունի իր սեփական արյան խումբը: Տեսանելի են ապագա երեխայի դեմքի առանձնահատկությունները: Աչքերն ունեն ցանցաթաղանթ և ակնաբյուրեղ: Ձևավորվում է մկանային համակարգը, պտուղը կարող է շարժվել:
Պտղի մոտ սկսում է ձևավորվել փոքրիկ դեմքը: Գլխի կողքին կան երկու փոքրիկ պիգմենտային շրջանակներ: Հաջորդող մի քանի ամիսների ընթացքում դրանք կտեղադրվեն դեմքի վրա և կվերածվեն աչքերի: Սկսում են ձևավորվել ափիկները: Արդեն առկան են նաև երեխայի սեռական օրգանների սաղմերը, սակայն դեռ այս շաբաթում հնարավոր չէ որոշել՝ աղջիկ է, թե տղա: Շատ արագ սկսում են զարգանալ երիկամները: Տրանսվիգինալ կապն արդեն 100% հավանականությամբ ցույց կտա պտղիկին և նրա սրտի աշխատանքը: Կոպերն աստիճանաբար ծածկում են աչիկները՝ այսպիսով պաշտպանելով զարգացող աչքերը լույսից և չորությունից (28-րդ շաբաթից հետո աչիկները երեխայի ցանկությամբ կարող են բացվել): Հղիության այս շրջանում ձևավորվում է փոքրիկի ներքին ականջը, ձևավորվում է ծնոտը, առաջանում են ատամների սաղմերը: Բայց, ամենակարևորը, երեխան սկսում է շարժվել: Բայց, քանի որ այն շատ փոքր է, մայրը դեռ չի զգում նրա շարժումը: Հսկա գլուխը կախված է կրծքին:
Ձևավորվում է դեմքը, բայց աչքերը դեռ կողքի են և ամուր փակված են: Աչքերի մաշկի տակ տեսանելի է սև պիգմենտը:
Լավ տարբերվում են ոտքերը և ձեռքերը` վերջինիս բաժանումներով, որոնք կվերածվեն մատների:
Սիրտը սկսում է սաղմի մարմնով արյուն մղել:
Ընդհանուր գծերով ձևավորվել է կենտրոնական նյարդային համակարգը:
Սաղմն արդեն թոքեր, աղիքներ, լյարդ, երիկամներ և ներքին օրգաններ ունի, բայց այս ամենը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել:
Սաղմի երկարությունը և քաշը:
Երկարությունը մինչև սրբոսկր կազմում է մոտավորապես 7-9 մմ:
Քաշը` մոտ 0,8 գ.:
Պտղի շնչափողը ընդլայնվում է և ձգվում է դեպի վար, ձևավորվում են ապագա բրոնխները:
Փոքրիկ վերջույթները երկարում են, ընդ որում ձեռքերն ավելի ակտիվ, քան` ոտքերը, և բաժանվում են երեք մասի՝ ուս, նախաբազուկ, բազուկ, ազդր , սրունք, ներբան:
Ոտքերի միջև առաջանում է ելունդ, որից էլ ձևավորվում են արտաքին սեռական օրգանները:
Երեխայի ապագա դեմքի թմբիկները (քթի, վերին և ստորին ծնոտների), որոնք հայտնվել էին անցած շաբաթվա ընթացքում, տեղափոխվում են դեմքի կենտրոն` թողնելով մեկ բաց ճեղք, դա նրա ապագա բերանիկն է:
Բերանային խեղքը ծածկող վերնամաշկը թեքվում է դեպի ծնոտը` պայտի տեսքով, հենց այստեղ են տեղակայվելու ատամների սաղմերը:
Խռիկային ճեղքերն անհետ կորում են: Գլխիկի և մարմնի միջև ձևավորվում է նեղացում, դա ապագա պարանոցն է:
Դուք ինքներդ
Ձեր փոքրիկը սկսում է սննդի պահանջ զգալ: Ձեր մարմնում արյան քանակը շատանում է, որպեսզի բավարարի նրա պահանջները: Դա առաջացնում է արյան կանգ ստորին վերջույթներում, և դուք հղիների համար բնութագրական ոտքերում ծանրություն եք զգում, որը ձեզ կուղեկցի նաև հետագայում:
6-րդ շաբաթ (մանկաբարձական 8-րդ շաբաթ)
Ձեռքերի և ոտքերի սաղմերից սկսում են ձևավորվել փոքրիկ մատիկները, ձեռքերն արդեն սկսում են բաժանվել արմնկի և դաստակի: Պարանոցի երկու կողմերում սկսում են ձևավորվել ականջախեցիները, դեմքին հայտնվում է վերին շրթունքը, քթի ձևը: Աչքերը դեռևս շատ լայն են տեղադրված, բայց արդեն նկատելի են կոպերը: Աղիքներն այն երկարության են դառնում, որ երբեմն դուրս են գալիս պորտալարի շրջան. դա այսպես կոչված ֆիզիոլոգիական ճողվածքն է:
Երեխան արդեն նմանվել է մեծ մարդու: Սիրտը բաբախում է, ստամոքսը ստամոքսահյութ է արտադրում, սկսում են գործել երիկամները: Մկանները կծկվում են իմպուլսների ազդեցության տակ, որոնք գալիս են ուղեղից: Երեխայի արյունից կարելի է արդեն որոշել նրա Rh-պատկանելիությունը: Ձևավորվել են մատները և հոդերը: Երեխայի դեմքը ձեռք է բերում սեփական գծերը, միմիկան սկսում է արտահայտել այն, ինչ կատարվում է նրա միջավայրում: Երեխայի մարմինը արձագանքում է հպմանը: Սաղմը պտուղ է դարձել, նրան արդեն կարելի է նորածին անվանել:
Ձևավորվել են բոլոր գլխավոր ներքին օրգանները, սակայն դրանք դեռ սաղմնային վիճակում են և մարմնի մեջ վերջնական դիրքը դեռ չեն զբաղեցնում:
Որոշվեց դեմքը. քթի ծայրը հայտնվեց, գծագրվեցին քթանցքները, ձևավորվեց բերանը:
Արդեն կա լեզու:
Ձևավորվում է ներքին ականջը:
Ձևավորվեցին մատները:
Հստակ երևում է ուղեղի ծոծրակային հատվածը:
Ոտքերը և ձեռքերն ավելի երկար են դարձել, ձևավորվել են ուսերը, արմունկները, ազդրերը և ծնկները:
Պտուղը բավականին շարժուն է, սակայն դուք դա դեռ չեք զգում:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը գագաթից մինչև սրբոսկր կազմում է մոտ 8-11 մմ: Պտուղը ելակի չափ է:
Քաշը` 1,5 գ:
Պտուղն իր շրջապատող միջավայրում՝ ամնիոտիկ պարկում, շարժուն է: 8-րդ ամսվա վերջում պտղի երկարությունը հասնում է 22 մմ: Հնարավոր է սաղմի հստակ նույնականացում (գլուխ, իրան, վերջույթներ և այլն): Սիրտը կծկվում է րոպեում 112-136 զարկ: Հենց այս ժամանակ էլ քթի խոռոչները ձեռք են բերում հոտառության ընկալիչներ, սակայն քիթը դեռ լորձով փակ է և չի գործում: Փոքրիկն իրեն շրջապատող հեղուկային միջավայրում չի կարող շնչել: Ձևավորվում է տեսողական նյարդի սաղմը: Այն աճում է առաջնային ուղեղից և երկարում է՝ հասնելով դեմքին: Դեմքի մաշկի մակերեսին նյարդերի վերջույթները ճյուղավորվում են և ձևավորում ցանցաթաղանթ: Հետո բջիջների տարանջատման ճանապարհով ձևավորվում է ակնաբյուրեղը և դրա հետ մեկտեղ` եղջերաթաղանթը:
Դուք ինքներդ
Արգանդի մուտքն ամուր փակվում է մակարդված լորձով՝ պաշտպանելով արգանդը` վարակներից:
Այդ իսկ նպատակով՝ հնարավոր միկրոբների վարակի դեմ պայքարելու համար ավելանում է նաև հեշտոցային հատվածի թթվայնությունը: Դրա հետ մեկտեղ, սակայն, հեշտոցն առավել հակված է լինում սնկային հիվանդության: Ավելանում է սնկային հիվանդությամբ վարակվելու ռիսկը:
Ուշադրություն դարձրե՛ք. այն դեպքում, երբ դուք ռեզուս-բացասական եք, իսկ երեխայի հայրը` ռեզուս-դրական, այժմ ամենահարմար պահն է արյան մեջ հակամարմինների անալիզ հանձնելու: Բանն այն է, որ հենց այս ժամանակ է երեխայի մոտ սկսում ձևավորվել ռեզուսի սպիտակուցները (եթե ապագա երեխան ռեզուս-դրական է) և մոր մարմինը կարող է արձագանքել դրանց` հակամարմիններ արտադրելով:
7-րդ շաբաթ (մանկաբարձական 9-րդ)
Սկսում են ձևավորվել սեռական օրգանները: Գլուխը շատ է թեքված առաջ և կախվում է կրծքի վրա:
Մարմինը երկարում է: Ետևի մասում անհետանում է փոքրիկ պաչիկը (մեր հին անցյալը հիշեցնող), որով ավարտվել էր ողնաշարը:
Նա մարդկային դեմք է ստանում: Գլուխը գնդաձև է դառնում: Թմբիկները, որ նշանակում են քթածակերը և ծնոտները, մոտենում են, Նախկինում ավելի վեր տեղադրված աչքերը շարժվում են դեպի քիթը, սակայն դեռ նրա հիմքի մոտ են: Քանի որ այժմ արդեն կարելի է խոսել քթի մասին, ապա նրա քթի խորշերն այս շրջանում У տառի նման բաժանված են և ձևավորում են քթի թևերը, բայց դեռ տափակ է: Դեմքը, որ մինչ այս պահը հարթ էր, կորանում է, և նրա վրա քիթն ու աչքերն առաջ են գալիս: Բերանի անկյունները երկարում են, առաջանում են շուրթերը:
Ակտիվորեն զարգանում են կմախքային մկանները:, կարող է ծալվել արմունկները մարմնի համեմատ 90°-ով: Ծնկները հիմնականում անկյան ձևով են, բայց առաջ են ուղղված, ոտնաթաթերը զուգահեռ են տեղակայված:
Առաջանում են հինգ բրոնխները: Սկսում է բրոնխային ծառի ճյուղավորումը:
Ինչպես նախորդ շաբաթում` ձեռքերի, այժմ էլ հայտնվում են ոտքերի մատները: Պտղի հաստացման հաշվին առաջանում են եղունգները, բայց տարօրինակ ձևով: Դրանք հայտնվում են ափի և ներբանի կողմում: Բայց, շնորհիվ պտտվող ու սահող շարժումների, եղունգները շարժվում են դեպի մատների ծայրերը, ուր և նրանք կշարունակեն աճել: Նրանց փոխորեն ափի և ներբանի մակերևույթին առաջանում են շոշափողական թմբիկները:
Պտղի մեջքը սկսում է ուղղվել, իսկ պոչիկը` ոչնչանալ: Գլուխը դեռ մեծ է, ուղղված կրծքին: Աչքերն արդեն բավականին ձևավորված են, բայց ծածկված են մեմբրաններով: Պտուղն արդեն մկաններ ունի, և այն դադնաղ սկսում է շարժվել: Բայց այն կարող է միայն արձանագրել ուլտրաձայնը: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում` ձեռքերն ավելի արագ, քան` ոտքերը: Ձևավորվում են մատները, նրանց մեջտեղների թաղանթները վերանում են: Արդեն արմունկ ունի: Սկսում է ամրանալ ոսկրային համակարգը:
Դուք ինքներդ
Ինքնաբուխ վիժման հնարավորությունը դեռ անհանգստացող է: Եթե այն հանկարծ կատարվի, ապա` հավանաբար, պտղի զարգացման խախտման հետևանքով: Այսպիսով` բնությունը որոշում է արատավոր հղիությունը չհասցնել մինչև վերջ:
Դեռ երկու շաբաթ վիժելու ռիսկը կա:
Բժշկին առաջին այցելության համար կոնկրետ ժամանակ չկա, սակայն առաջին զննումը պետք է անցնել հղիության 9-12 շաբաթների ընթացքում: Այս ժամանակահատվածը բացատրվում է նրանով, որ որոշ ապագա մայրիկներ` ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող, բավականին ուշ են նկատում, որ հղի են: Պետք է շահագրգռված լինել առաջին զննումն անցնել որքան հնարավոր է վաղ, որպեսզի վտանգի դեպքում շուտ իմանալ:
Առաջին մինչծննդաբերական պարտադիր խորհրդատվություն
Նրանում ներառված են.
-
Կլինիկական զննում` ներառյալ անոթային ճնշման փոփոխությունները, սրտի զարկի լսում, կշռում, որովայնի շոշափում, հեշտոցային զննում. այսպես են լինելու նաև մնացած վեց մինչծննդաբերական կոնսուլտացիաները:
-
Մեզի անալիզը նույնպես պարտադիր է բոլոր նախածննդաբերական խորհրդատվությունների համար: Նրանում հատուկ ուշադրություն է դարձվում սպիտամիզությանը (սպիտակուցի անջատումը մեզի հետ) և գլյուկոուրիայի (շաքարի անջատումը մեզի հետ):
-
Արյան անալիզ
Ի՞նչ է ցույց տալիս արյան առաջին անալիզը:
Արյան առաջին անալիզի արդյունքները որոշում են ուշադրության այն աստիճանը, որ բժիշկները և մանկաբարձները կդարձնեն ձեր հղիությանը և ծննդաբերությանը:
1. Արյան խմբեր
А, В, АВ կամ 0, ձեր քարտի վրա պարտադիր կերպով ցույց կտրվի արյան խումբը, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում արյան խումբը պարզ լինի:
2. Ռեզուս-գործոն. + կամ —
Եթե էրիթրոցիտները շրջապատող մեմբրանն ունի բացասական ռեզուս-գործոն՝ հատուկ սպիտակուցային նյութ, ապա ձեր ռեզուսը դրական է, իսկ եթե այս սպիտակուցը բացակայում է, ապա ռեզուսը բացասական է:
Խնդիրներ է ծագում, երբ մոր ռեզուսը բացասական է, հորը` դրական:
3. Հակամարմինների որոշումը կարմրախտի դեմ կատարվում է Միջազգային միավորներով
Եթե դուք երբեք չեք հիվանդացել կարմրախտով, բայց դրանով վարակվել եք հղիության առաջին չորս ամիսների ընթացքում ,պտուղը կարող է լուրջ արատներ ունենալ: Արյան անալիզը կարմրախտի դեմ` նրանում պարունակվող հակամարմինների հանդեպ` կպարզաբանի պատկերը:
10 և ավելին միջազգային միավորը դա արյան մլ-ում հատուկ հակամարմինների պարունակության ցուցանիշն է, դրանով կարելի է հաստատել, որ դուք մանկության ժամանակ կարմրախտով հիվանդացել եք, և ունեք դրա դեմ իմունիտետ: Ձեր երեխան այս դեպքում ոչ մի վտանգի չի ենթարկվում, ինչպես նաև այն հղիները, որոնք չունեն իմունիտետ, և դուք նրանց հետ շփվում եք: Կարմրախտով երկրորդ անգամ չեն հիվանդանում , այդ իսկ պատճառով դուք վարակի աղբյուր չեք և չեք կարող դառնալ այս հիվանդության վարակի փոխանցող:
10 միջազգային միավորից պակաս. Դուք երբեք չեք հիվանդացել կարմրախտով, այդ իսկ պատճառով դուք պետք է անընդհատ հետևեք արյան մեջ հակամարմինների պարունակությանը: Դրանց շատացումը ցույց է տալիս, որ դուք վարակված եք: Սա դեռ չի նշանակում, որ ձեր երեխան էլ է վարակված: Դա ճշտելու համար բժիշկը կկատարի պտղի արյան անալիզ, որը վերցվում է պորտալարից` ուլտրաձայնի հսկողությամբ: Վարակի հայտնաբերման դեպքում անհապաղ անցկացվում է համապատասխան բուժում: Եթե, դժբախտաբար, երեխայի մոտ զարգացման լուրջ արատներ են նկատվում (տեսողության, լսողության, նյարդային համակարգի հետ կապված), բժիշկը կարող է ընդհատել հղիությունը:
4. ՎՌ (Վեսսերմանի ռեակցիա)՝ սիֆիլիսով վարակվելու ցուցանիշ
Այս վարակիչ հիվանդությունն այժմ հազվադեպ է: Եթե արյան անալիզը բացահայտում է, որ դուք գունատ տրեպոնեմայի կրող եք, ձեզ պենիցիլինով բուժում են նշանակում, որը շատ արդյունավետ է և չի վնասում երեխային: Հսկող անալիզներ են անցկացվում հղիության ողջ ընթացքում:
5. Ոչ պարտադիր հետազոտություններ
ՄԻԱՎ-ի որոշում
Այն պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվում: ՄԻԱՎ-ը առաջացնում է ՁԻԱՀ, և դրա հայտնաբերման դեպքում ապագա մայրիկը բուժում է ստանում, որի շնարհիվ բավականին քչանում է երեխայի վարակվելու ռիսկը:
Հեպատիտ Բ-ի հակածինների և հակամարմինների հետազոտություն
Դուք կարող եք վարակի կրող լինել` չիմանալով այդ մասին, իսկ ձեր երեխան վտանգված է` ծննդաբերության ժամանակ վարակվելու: Սակայն այժմ գոյություն ունի շիճուկ և պատվաստանյութ, որոնք կանխում են երեխայի վարակվելը, եթե անհրաժեշտ քայլերը կատարվում են անմիջապես ծնվելուց հետո:
Արյան հետազոտության քանակական ցուցանիշները
Այս անալիզը բացահայտում է սակավարյունությունը և մակարդման խանգարումները: Այն գրանցում է 1մլ³-ում էրիթրոցիտների քանակը (ցածր ցուցանիշն ահազանգում է սակավարյունության մասին), արյան 1մլ³-ում լեյկոցիտների քանակը (բարձր ցուցանիշը խոսում է վարակի առկայության մասին), թրոմբոցիտների քանակը 1մլ³-ում, որոնք կարևոր դեր ունեն արյան մակարդման համար, էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին պարունակությունը. այս ցուցանիշի նվազումը ևս թույլ է տալիս սակավարյունության կասկած, ունենալ: Արյան մեջ հեմոգլոբինի ընդհանուր մակարդակը թույլ է տալիս գնահատել այս մոլեկուլի հնարավորությունը մոր օրգանիզմում թթվածնի փոխանցման համար, և հետևաբար նաև, նրա երեխային:
Հղիության առաջին ամիսներից ձեր մոտ կարող է էրիթրոցիտների պակաս և լեյկոցիտների ավելացում նկատվել Որպեսզի մորը և երեխային բավական արյուն լինի, արյան քանակը ամիս առ ամիս պետք է շատանա, հատկապես դա վերաբերում է հեղուկային մասին՝ պլազմային: Պլազմայի քանակությունը բավականին արագ է շատանում, քան էրիթրոցիտների քանակը, և հղի կնոջ արյունը մի տեսակ նոսրացած է դառնում էրիթրոցիտների հարցում: Սակայն լեյկոցիտներն ունակ են արագ բազմանալու, հետևաբար, նրանց ցուցիանիշի ավելացումը հղիների մոտ բորբոքային պրոցես չի նշանակում:
Իմանալով այս յուրահատկության մասին՝ բժիշկը ուշադիր կերպով կհետևի արյան հետազոտությանը, հատկապես արյան ձևավոր տարրերի հավասարակշռությանը:
8(10)-րդ շաբաթ
10-րդ շաբաթը մի յուրահատուկ մեկնարկակետ է ձեր երեխայի համար: Արդեն ձևավորված են մարմնի հիմնական պարամետրերը, և հաջորդ 6,5 ամիսներին բջիջները կլրացնեն նրա կառուցումը: Ձեր երեխան ինքն-իրեն ավելի է նմանվում: Մատիկները արդեն առանձնացված են, հայտնվում է լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Պոչիկն արդեն չկա, ուղեղը շարունակում է զարգանալ, ընդ որում` ֆենոմենալ արագությամբ: Յուրաքանչյուր վայրկյան արտադրվում են 1/4 մլն նեյրոններ: Սիրտը ևս ձևավորված է:
Չնայած արտաքին սերմնարանները դեռ որոշված չեն, բայց արդեն արդեն կան ամորձիները, եթե այն տղա է, սկսում են արտադրել տեստոստերոն՝ տղամարդու հորմոնը, որը նրան կդարձնի տղա: Եթե 10-րդ շաբաթում սաղմի հետ ամեն ինչ նորմալ է, ուրեմն՝ ուռա~: Նրան էլ չեն սպառնում բնածին անոմալիաներ: Այս շաբաթվանից ձեր երեխան կոչվում է պտուղ:
Անցած երկու ամիսներին այն մեծ փոփոխություններ է կրել ներարգանդային կյանքում: Հաջորդ յոթ ամիսներում կկատարելագործվի այն, ինչ արդեն հիմնվել է: Զարգացման փուլերն առանձնացնող իրադարձությունները կարող են քիչ տպավորիչ լինել:
Կմախքը, հոդերը, մկանները՝ հենաշարժիչ համակարգի բոլոր տարրերն առկա են: Նրանք դեռ մի փոքր փոփոխության կենթարկվեն:
Համի առաջին ընկալիչներն առաջանում են բերանի ներքին մակերեսում և դրա շուրջը: Շատ շուտով դրանց քանակը կգերազանցի մեծերինին: Ապագա երեխան նաև շատ զգայուն է խթանման նկատմամբ, որոնք ազդում են նրա վերին շրթունքի վրա: Նա դրանց պատասխանում է դեմքի շարժումով:
Կոպերը ձգվում են և փակվում. նայելու բան էլ դեռ չկա:
Աճառներն աստիճանաբար ոսկրային հյուսվածքի են վերածվում:
Ձեռքերը, ոտիկները, մատիկները, ծնկներն արդեն ներկա են մանրանկարում: Շուտով ձեր երեխան կսկսի ծծել բութ մատը: Նա արդեն շարժվում է, ճիշտ է` դեռ ակամա: Աչքերը փակ են կոպերով և այսպես կշարունակվի մինչև 25-27 շաբաթները: Ձևավորվել է ականջախեցին: Ձևավորվել է վերին շրթունքը:
Պտղի երկարությունը և քաշը
Երկարությունը գագաթից մինչև սրբոսկր մոտ 27- 35 մմ է:
Քաշը` 4 գրամ:
Դուք ինքներդ
Ձեր սիրտը րոպեում կես լիտր արյուն է մղում: Դրա աշխատանքը կուժեղանա ամեն ամիս և հղիության վերջում այս ցուցանիշը կհասնի րոպեում վեց լիտրի:
Այս քրտնաջան աշխատանքը կարտահայտվի նաև սրտային զարկի հաճախականության վրա: Նախկինում այն րոպեում 80-90 անգամ էր, այժմ հասել է 100-ի և աշխատում է արագացված տեմպով:
Սաղմնային կյանքի երկրորդ ամսում պտղի զարգացման մեջ տեղի է ունենում որակական թռիչք: Շնորհիվ նրա, որ սաղմի շերտերի բջիջներն ակտիվորեն բազմանում են, տարածվում և մասնագիտանում են, կատարվում է օրգանների և հյուսվածքների ձևավորում: Սաղմն արտահայտիչ կերպով փոփոխվում է:
4-ից 8-րդ շաբաթվա ընթացքում սաղմի արտաքին շերտի բջիջներն աշխատում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի էսքիզի վրա. Հիմնադրվում է գլխուղեղը և ողնուղեղը, որոնք փոխանցում են նյարդային ուղիները: Սկզբում ուղեղը հարթ մակերես ունի` ձկների նման: Հետո ի հայտ են գալիս ակոսների առաջին նշանները, և այն նմանվում է սողունների ուղեղին: Եվ ներարգանդային կյանքի միայն ավարտին սաղմի ուղեղը կդառնա մարդկային ուղեղ:
Արտաքին շերտից նաև ձևավորվում են ականջները, քթի, աչքերի, մաշկի, մազերի եղունգների զգացող հյուսվածքը՝ էպիթելը:
Փոքրիկի ձեռքերը Այս շաբաթում երեխայի ձեռքերը շատ արագ են զարգանում 48-րդ օրը և երեք օր անց |
Միջին շերտի բջիջները սկիզբ են տալիս կմախքի մկաններին, ներքին օրգաններին, հոդերին, սրտին, արյանը, լիմֆային, արյունատար անոթներին և լիմֆոգեղձերին, աճառային հյուսվածքին և ոսկրերին, փայծաղին, երիկամներին, սեռական ուղիներին և, վերջապես, թաղանթներին, որոնք ծածկում են մարմնի բոլոր խոռոչները:
Ներքին շերտի բջիջները կձևավորեն մարսողական օրգանների էպիթելը, ինչպես նաև լյարդի և ենթաստամոքսային գեղձի էպիթելը: Նույն գենետիկ կազմով մի քանի տասնյակ բջիջներից ձևավորվում են ոսկրային հյուսվածքի կոշտ բջիջները, նյարդային համակարգի գերբարդ բջիջները, էնդոկրին օրգանների բջիջները, մկանային առաձգական բջիջները, մի խոսքով` մարդկային օրգանիզմի բջիջների բազմությունը:
Տարբերակման գործընթացը, դրանց մասնագիտացումը չափազանց բարդ է:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, մասնագիտացման աստիճանում յուրաքանչյուր բջիջ «պարզ» է: Դրա զարգացման համար նրան անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Նախ` առաջինը, դրա համար միևնույնը չէ, թե ինչ աղեր և ինչպիսի միացություններ են պարունակվում այն ողողող արյան մեջ և հյուսվածքային հեղուկում: Երկրորդ՝ նրա մասնագիտացման վրա կարող են ազդել մյուսների՝ հարևան բջիջների կենսագործունեության նյութերը: Հայտնի է, որ այս նյութերի փոխանակումը կատարվում է արյան միջոցով, լիմֆայի միջոցով, մկանային հեղուկի միջոցով: Եվ երրորդ, յուրաքանչյուր բջջի անհրաժեշտ է կոնկրետ ինդուկցող հյուսվածքի հետ կապ: Օրինակ, աչքի եղջերաթաղանթը զարգանում է միայն ակնաբյուրեղի հետ կապի պարագայում: Հավի վրա փորձարկման ժամանակ, երբ ակնաբյուրեղի փոխարեն տեղադրեցին մաշկի բջիջներ, ապա եղջերաթաղանթի փոխարեն այնտեղ փետուր աճեց:
Լինում է նաև, որ սարսափելի փորձություններ է անում հենց ինքը` կյանքը: Միջավայրի տարբեր անբարենպաստ պայմանները, մոր վարակիչ հիվանդություններն ունակ են խախտելու բջիջների տարբերակման ինտիմ մեխանիզմները, օրգանների հիմնումը, իսկ սա հանգեցնում է ողբերգական հետևանքների՝ երեխայի ի ծնե այլանդակվածության:
5-6-րդ ամիսներին հատկապես շատ արագ են զարգանում սաղմի վերջույթները: Դրանք երկարում են, նկատվում են մասերի բաժանումները, հայտնվում են ձեռքերը և ոտքերը` ավելի շատ նման թիակի հինգ ճառագայթների, որոնք ապագա մատիկներն են:
7-րդ շաբաթում սկսվում է կմախքի ոսկրացումը, որն ավարտվում է միայն 20-25 տարեկանում:
5-6-րդ շաբաթում տեղի է ունենում ևս մեկ կարևոր իրադարձություն. պտուղը դեմք է ձեռք բերում: Նրա աչքերը, որոնք նախկինում գրեթե գլխի կողմնային մասերում էին, մոտենում են: Դեռ չկան կոպեր, այդ իսկ պատճառով դրանք փոքրիկ գլխի վրա հսկա են թվում: Սաղմն ունի շատ «խելացի» ճակատ: Իսկ հարթ, դուրս ցցված քթածակերով քթից դժվար է կռահել ապագա հանդուգն կճատաքիթը կամ «ազնվականի» քիթը՝ փոքրիկ կորությամբ, կամ էլ` Բուրատինոյի հետաքրքրաշարժ երկար քիթը... Շրթունքները նոր են նկարվում, իսկ լնդերի խորքում ձևավորվում են կաթնատամների սաղմերը:
Ո՛չ, նրան սիրունիկ ասել չի կարելի: Սակայն պարզ է, որ այն մարդ է, և ոչ թե ուրիշ մի բան: Այսպիսով` ընդամենը երկու ամսում միաբջիջ «ամեոբան» դառնում է մարդ: Ավելի ճիշտ` դրա առաջին ուրվագիծը, էսքիզը: 50-60 օրում օրգանները և օրգանիզմի համակարգերը հասցնում են ձևավորվել միայն ընդհանուր գծերով: Հաջորդ յոթ ամիսներին օրգանիզմը կշարունակի զարգանալ և ավելի բարդանալ ու ինքնակատարելագործվել: Կյանքը` մինչև ծնվելը, շարունակվում է:
Ուշադրությո՛ւն: 4-8 շաբաթները կրիտիկական են ապագա երեխայի կյանքի համար, երբ սաղմը ցանկացած տիպի վնասող գործոնի նկատմամբ ավելի զգայուն է:
Ընկերքը բացարձակ պաշտպան չէ պտղի համար: Տարբեր քիմիական նյութեր, այդ թվում և որոշ դեղեր, ունակ են թափանցել ընկերքի միջով և բացասական ազդեցություն ունենալ սաղմի զարգացման վրա:
Դեղամիջոցների նկատմամբ զգույշ եղե′ք, հատկապես հղիության առաջին և երկրորդ ամիսներին, երբ ընթանում է բոլոր օրգանների և երեխայի համակարգի ստեղծումը: Դեղամիջոցներ օգտագործեք միայն բժշկի թույլտվությամբ:
Բոլոր այն գործոնները, որոնք ունակ են խառնվելու բջիջների մասնագիտացման մեջ, կոպտորեն դրանց խախտել,ու և հանգեցնելու անոմալիաների, կոչվում են տերատոգեն (հունարեն «տերատոս»-այլանդակ) բառից:
Նման հատկություն ունեն ճառագայթման մեծ չափաբաժինները, ռենտգեն ճառագայթումը, բազմաթիվ քիմիական նյութեր և այլն:
Սննդանյութը ևս կարող է անտարբեր չլինել մոր և պտղի համար: Մասնավորապես` կոֆեինը, որի մեծ քանակությունն ունակ է հղիության վաղ շրջանում հանգեցնելու ինքնակամ վիժման:
ԱՄՆ-ում հետազոտել են 550 հղիների, ովքեր սիրում էին սուրճ: 14 կանանցից , որոնք խմում էին օրական 6 բաժակ սուրճ, միայն մեկն է կարողացել պահպանել հղիությունը: Մնացած 13-ի մոտ պտղի զարգացումը դադարել է և հղիությունն ընդհատվել է:
|
Մեդ-Պրակտիկ
20.02.2015
Հարգելի Alvard, կախված նրանից ապրում եք Դուք սեռական կյանքով թե ոչ, հեշտոցային արտադրության պատճառները կարող են լինել տարբեր: Եթե ապրում եք սեռական կյանքով, ապա հավանական է առկա է որևէ ինֆեկցիա, բորբոքում: Ավելի ինֆորմատիվ կլինի հեշտոցային քսուկի քննությունը: Խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգի կոնսուլտացիայի:
Մեդ-Պրակտիկ
20.02.2015
Հարգելի Armenuhi, կնոջ օրագնիզմի համար ընդհանրապես ցանկալի չէ հղիության արհեստական ընդհատումը, նամանավանդ եթե դա Ձեր առաջին հղիությունն է: Բնական է` արհեստական ընդհատումը այս կամ այն չափով վնասում է արգանդի լորձաթաղանթը, որը կարող է հետագայում բարդություններ առաջացնել հղիանալու հետ կապված: Իհարկե վակուումային մեթոդով արհեստական ընդհատումը, արգանդի խոռոչի մեխանիկական քերման հետ համեմատած ավել քիչ տրավմատիկ է, հետևաբաար բարդությունների առաջացման հավանականությունը համեմատաբար ավելի քիչ է:
Մեդ-Պրակտիկ
20.02.2015
Հարգելի Hasmik, արգանդի նորմալ անատոմիական դիրքը առաջ թեքվածն է: Հետ թեքված արգանդը կարող է առաջացնել դժվարություններ հղիանալու համար, սակայն ոչ միշտ:
hasmik
06.02.2015
armenuhi
06.02.2015
alvard
06.02.2015
Մեդ-Պրակտիկ
01.02.2015
Հարգելի Քրիստինե, արգանդի հետթեքվածությունը արգանդի ոչ նորմալ դիրքն է, երբ արգանդը ոչ թե առաջ է թեքված,այլ ընդհակառակը` հետ: Պատճառները տարբեր կարող են լինել, ինչպես օրինակ փոքր կոնքի խոռոչի կպումային պրոցեսները: Որոշ դեպքերում դա ուղղակի անատոմիական առանձնահատկություն է: Եթե չկան գանգատներ,ապա արգանդի դիրքը ուղղելու կարիք չկա: Քանի որ մեկ անգամ արդեն հղիացել եք,ապա չբերության վտանգ չկա: Որոշ դեպքերում` կախված հետթեքման աստիճանից ,
հնարավոր է ինքնաբեր վիժում:
Քրիստինե
23.01.2015
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի ANNA, չի բացառվում, որ միոման հղիության ամբողջ ընթացքում չափերով մեծանա և իրենից վտանգ ներկայացնի հղիությունը տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից: Դիմեք մասնագետի և ստացեք ճիշտ կազմակերպված բուժօգնություն, գլխավորը, որ իրավիճակը վերահսկելի է:
ANNA
25.10.2014
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Անի, շինարարական աշխատանքներն չեն խանգարի Ձեր ապագա բալիկի նորմալ զարգացմանը:
Անի
14.09.2014
Tatev
29.08.2014
Մեդ-Պրակտիկ
28.08.2014
Հարգելի Tatev, մի՛ անհանգստացեք, հատկապես առաջին հղիության պարագայում խնդիրներ չեն լինում: Ձեր բժշկուհին ճիշտ պատասխան է Ձեզ տվել:
Tatev
25.08.2014
Մեդ-Պրակտիկ
15.07.2014
Հարգելի Varduhi, իհարկե, նմանօրինակ երևույթներ կարող են լինել: Հատկապես այն դեպքում, երբ Ձեր նշած ժամկետում սկսվել է դաշտանային ցիկլը: Իսկ եթե դաշտանային ցիկլն է սկսվում, դա նշանակում է, որ հղիության մասին խոսք լինել չի կարող:
Varduhi
12.07.2014
Մեդ-Պրակտիկ
04.06.2014
Հարգելի Haykuhi ..., բարև Ձեզ, սովորաբար այդպես լինում է տոքսիկոզով ընթացող հղիության ժամանակ: Լինում են վաղ և ուշ տոքսիկոզներ: Վաղ տոքսիկոզը սկսում է մոտ 12 շաբաթական հղիությունից և կարող է տևել մինչև հղիության 4-րդ ամսվա սկիզբը (հիմնականում): Հետո բոլոր երևույթներն ինքնուրույն անցնում են: Հարկավոր է փորձել պարզել, թե հատկապես ինչերն են պատճառ հանդիսանում սրտխառոցի առաջացման և խուսափել դրանցից: Գլխավորն այն է, որ նա ժանամակավոր է և ֆիզիոլոգիական հղիությունից շեղում չի համարվում: Այն դեպքում, երբ տանելի չէ և առաջ են գալիս կողմնակի այլ գանագատներ, խորհրդակցեք հղիությունը վարող գինեկոլոգի հետ:
Haykuhi ...
24.05.2014
մմմմմմ
25.04.2014
Մեդ-Պրակտիկ
17.08.2013
Հարգելի Հեղինե, բարև Ձեզ, կներեք ուշացած պատասխանի համար, մեզ մոտ արձակուրդային օրեր էին։
Մանկաբարձական 11-րդ շաբաթ նշանակում է հղիության զուտ շաբաթների թիվը (այսինքն փորձենք պատկերացնել` ամիսը կազմված է ուղիղ 28 օրից), որը կարող է համապատասխանել, օրինակ ըստ տարեթվային հաշվարկի 9 շաբաթականի։
Հեղինե
13.08.2013
Մեդ-Պրակտիկ
12.05.2013
Շնորհակալ ենք աշխատանքը գնահատելու համար։ :)
????
11.05.2013
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն